ՔԱՐԱՀՈՒՆՋԻ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Քարահունջի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի գործունեության, նախաձեռնությունների, ինչպես նաև տեղական կառույցների, Հայ առաքելական եկեղեցու և այլ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության մասին
27 ноября 2015 г.
17 ноября 2015 г.
Կենսաբանությունը կյանք է,քիմիան` կյանքի բանաձև:
Նոյեմբերի 17-ին Քարահունջ համայնքում տեղի ունեցավ քիմիա և կենսաբանություն առարկաներից խաղ-մրցույթ:Մրցույթը կազմակերպել էր քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Նարինե Ալխասյանը:Հանդես եկան <<Արյուն>> և <<Թթվածին>> թիմերը՝ ներկայացնելով իրենց նշանաբաներն ու թիմի մասնակիցներին:Խաղի ընթացքում թիմերը ցուցաբերեցին մեծ ակտիվություն և ներկայացան իրենց գիտելիքներով:Խաղն ավարտվեց ի օգուտ <<Արյուն>> թիմի:Վերջում թիմերն ու մասնակիցները արժանացան պատվոգրերի:
24 октября 2015 г.
9 октября 2015 г.
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
Հարգելի այցելու.
Այցելելով մեր կայքէջ դուք կծանոթանաք մեր աշակերտական խորհրդի կողմից իրականացվող և իրականացված գործընթացների մասին: Այսօր, առավել քան երբևէ, մենք կարիք ունենք ներկայացնելու այն ամենի մասին, ինչ անում ենք : Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրիդ մեկնաբանությունն ու կարծիքը: Հավաստիացնում ենք , որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և մեկնաբանություն կարժանանա մեր ուշադրությանը:
ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝ ՔԱՐԱՀՈՒՆՋԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 сентября 2015 г.
Քաղաքացիական հասարակության օրը Քարահունջ համայնքում
Սեպտեմբերի 18-ին Քարահունջ համայնքում մեկնարկվեցին «Քաղաքացիական հասարակության օրվան» նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։ ԱԽ-ի նորընտրյալ կազմը և դպրոցի ակտիվ աշակերտները համատեղ ուժերով պատրաստեցին պաստառներ, «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» խորագրով կրծքանշաններ, նպատակի պատը։ Այսօր ԱԽ-ի անդամները բաժանեցին բուկլետները, թռուցիկները։ Հասարակագիտության ուսուցչի օգնությամ կազմակերպվեց բաց-դաս 8-12-րդ դասարանցիների համար։ Բաց-դասի նպատակն էր`բարձրացնել երեխաների իրազեկվածության մակարդակը «Քաղաքացիական հասարակության» վերաբերյալ, պատկերացուն կազմել հասարակական կազմակերպությունների և նրանց գործունեության մասին։Տեղի ունեցավ ակտիվ քննարկում «Պետություն-հասարակություն» թեմայով։ Բաց-դասի ավարտին երեխաներն իրենց ցանկությունները գրեցին և փակցրին «Նպատակների պատին»։ Միջոցառումն ավարտվեց միասնական շուրջպարով:
3 сентября 2015 г.
Սեպտեմբերի 1
Քարահունջ համայնքում սեպտեմբերի մեկը նորից մեծ շուքով նշվեց:Աշակերտները գովասանագրեր ստացան և շնորհակալության խոսքեր հայտնեցին:Ելույթ ունեցան դպրոցի տնօրենը ,կազմակերպիչը և ուսմասվարը:Իրենց ելույթներում շնորհավորեցին շրջանավարտներին և բարի խոսքերով ու ջերմ ընդունելությամբ դիմավորեցին առաջին դասարանցիներին:
Подписаться на:
Сообщения (Atom)