5 апреля 2015 г.

Սուրբ Զատիկը Քարահունջ համայնքում

Քարահունջում թեկուզ անձրևային եղանակ էր,սակայն տիրում էր տոնական տրամադրություն:Եկեղեցու բակում հավաքվել էին գյուղի ահել-ջահելները և նշում էին Սուրբ Զատիկը:Գյուղի բնակիչները մոմեր վառեցին և միասին աղոթեցին:Այնուհետև բաժանվեց ավանդական փլավը և ներկված ձվերը:Բոլորը համտեսում էին , մասնակցում կազմակերպված խաղերին,իսկ հաղթողներին տրվում էր մրցանակներ:Երեխաները փլավ տարան գյուղի ծերերին, այցելլեցին ու շնորհավորեցին գյուղի բնակիչներին: