27 ноября 2015 г.

Իմ գաղտնապահ արկղիկը

Քարահունջ համայնքում ևս տեղադրվեց <<Գաղտնապահ արկղիկը>:Սպասում ենք  աշակերտների առաջարկներին:

Ոչ բռնությանը թեմայով բաց դաս Քարահունջի միջնակարգ դպրոցում

 Նոյեմբերի 27-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ փոքրիկ բաց դաս <<Ո՛չ բռնությանը>> թեմայով:Բաց դասի ընթացքում քննարկվեց բռնության տարբեր տեսակները և  աշակերտների միջոցով տրվեցին դրանց կանխարգելման միջոցները:













17 ноября 2015 г.

Կենսաբանությունը կյանք է,քիմիան` կյանքի բանաձև:

Նոյեմբերի 17-ին Քարահունջ համայնքում տեղի  ունեցավ  քիմիա և կենսաբանություն առարկաներից  խաղ-մրցույթ:Մրցույթը կազմակերպել էր քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Նարինե Ալխասյանը:Հանդես եկան  <<Արյուն>> և <<Թթվածին>> թիմերը՝ ներկայացնելով իրենց նշանաբաներն ու թիմի մասնակիցներին:Խաղի ընթացքում թիմերը ցուցաբերեցին մեծ ակտիվություն և ներկայացան իրենց գիտելիքներով:Խաղն ավարտվեց ի օգուտ <<Արյուն>> թիմի:Վերջում թիմերն ու մասնակիցները արժանացան պատվոգրերի: