21 мая 2013 г.

Հայտարարություն

Ս/թ հունիսի մեկին Քարահունջ համայնքում ԱԽ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա միջոցառում ՝նվիրված երեխաների պաշտպանության օրվան:Միջոցառումը իր մեջ ներառում է ԱԽ-ի նախագահի հաշվետվության ներկայացում,ԱԽ ցանցի գործունեության մասին ներկայացում,մրցույթների կազմակերպում , ազգային և սպորտային մրցույթների կազմակերպում,դպրոցի բակում կավճանկարների  ցուցադրություն  և Իլյա Ռեպինի  <<Զապորոժցիները նամակ են գրում թուրքական սուլթանին>> նկարի ներկայացում:

9 мая 2013 г.

ԵՐԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ


1945թ. մայիսի 9 - Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավա
րտը: 
1945թ. մայիսի 9 - Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտը: Երկրորդ աշխարհամարտին եւ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է ավելի քան 600 000 հայ, որից 300 հազարը Հայաստանից, շուրջ 300 -ը  ՔԱՐԱՀՈՒՆՋԻՑ, նրանցից 127 զոհվել են մարտերում:Զոհվածների  հիշատակի համար  կառուցվել է հուշարձան և  ամեն  տարի  քարահունջեցիները  այցելում են 127 զոհվածների  հիշատակին նվիրված  կոթողին և հարգանքի տուրք  մատուցում նրանց:

7 мая 2013 г.

“Մաքուր եվ կանաչապատ համայնք” ակցիա


    Ինչպես գիտենք Սյունիքի մարզի ԱԽ-ների ցանցը Գորիսի եվ Սիսիանի տարածաշրջանների 20 համայնքներում իրականացնում է “Մաքուր եվ կանաչապատ համայնք” ակցիան, որը նպատակ ունի մաքրել համայնքն ու կազմակերպել ծառատունկ:
Ակցիան իրականացվում է ՎՎ Սիսիանի ՏԶԾ-ի և  ԳՈՒՄ ՀԿ-ի աջակցությամբ: 
Քարահունջ համայնքում միջոցառումները մի փոքր ուշացումով կազմակերպվեցին,բայց իհարկե տեղի ունեցան:ԱԽ -ը հիմնովին մաքրեց և բարեկարգեց Հայրենական մեծ պատերազմի զոհվածներին նվիրվաց հուշարձանը .իսկ տարածքում տնկվեցին վարդի թփեր:Դպրոցի տարածքում ևս աշխատանքներ իրականացվեցին: