28 апреля 2013 г.

ԱԽ ցանց

մեդիա  խմբի  անդամները
ԱԽ/աշակերտական խորհրդի/ ցանցը ստեղծվել է 2012թ. դեկտեմբերի 22-ին Սիսիանի և Գորիսի տարածաշրջանի տարբեր համայնքների ԱԽ-ների համագործակցության նպատակով:Ցանցը իր մեջ ներառում է 20 համայնքների ԱԽ-ներ:Այն ունի երեք աշխատանքային խումբ/տեղեկատվություն և հաղորդակցություն,արատաքին կապեր և միասնական միջոցառումներ ու քարոզարշավներ/:

14 апреля 2013 г.

ԱՅՍՕՐ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է


Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:


Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:


Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

11 апреля 2013 г.

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿ

 Քարահունջի  միջնակարգ  դպրոցում  սեպտեմբերի  մեկից  սկսել  է  գործել  բնապահպանական  խմբակը:Խմբակի  ղեկավարն  է  բնագիտության  և կենսաբանության  ուսուցչուհի  Սաթենիկ  Բաղդասարյանը,իսկ   անդամակցում  են 5-րդ  և  6-րդ  դասարանի  աշակերտները:

1 апреля 2013 г.

ԶԱՏԻԿԸ ՔԱՐԱՀՈՒՆՋՈՒՄ

ՈՒզում  եմ  տեղեկացնել մի   համեստ,գեղեցիկ  ու  հագեցած  միջոցառման  մասին,որը  տեղի  ունեցավ մարտի  31-ին   Քարահունջ  համայնքում:Նախաձեռնությունը  Աշակերտական Խորհրդինն  էր,իսկ  հովանավորությունը << ՎՎ Սիսիանի  Տարածքային  Զարգացման>>  ծրագրի,Քարահունջի  միջնակարգ  դպրոցի  տնօրինության,մանկավարժական և ծնողական խորհուրդների,ինչպես  նաև Քարահունջի  համայնքապետարանինը:Միջոցառումը  իր  մեջ  պարունակում  էր  տունայցեր ՝ճրագալույց տարածելով  բոլոր  ընտանիքներում,որը  բերվել  էր  Գորիսի  սբ.Գրիգոր Լուսավորիչ  եկեղեցուց,զատկական  ուտեստների  պատրաստում  և մատուցում,հին հայկական ազգային  խաղերի կազմակերպում:Ներկայացվեց << Հիսուսի հարությունը >>  բեմականացումը: