25 февраля 2015 г.

Անդրանիկ Զորավարի 150-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

Քարահունջի միջնակարգ դպրոցում այսօր յուրահատուկ ոգևորությամբ նշվեց Անդրանիկ Զորավարի 150-րդ տարեդարձը: Օրվա հերոսին նվիրված տեսաֆիլմի դիտմանը շարունակեցին անդրանիկյան երգերն ու ազգային պարերը, օդը կարծես վարակված էր անդրանիկյան շնչով: Զգացվում էր զորավարի ներկայությունը, հերոսական ոգին: Միջոցառումն ի խորհուրդ միասնության ավարտվեց աշակերտների, ուսուցիչների և ծնողների հաղթական շուրջպարով:









Հայրենիքը սկսվում է դպրոցից

Փետրվարի 23-ին, Քարահունջի միջնակարգ դպրոցի 1-ին դասարանում /դասվար` Լ. Սուրենյան/ բաց դաս էր: Այն կրում էր<<Հայրենիքը սկսվում է դպրոցից>> խորագիրը` նվիրված Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին: Դասի ընթացքում խոսվեց նաև Մայրենիի միջազգային օրվա մասին, իսկ վերջում Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ուսուցչուհին իր սաներին նվիրեց գրքույկներ` Հովհ. Թումանյանի հեքիաթները:










Անմահության վահանը

Փետրվարի 23-ին, Քարահունջի միջնակարգ դպրոցի գրական խմբակի /ղեկ.` Գ. Ստեփանյան/ սաները ներկայացան ևս մեկ միջոցառմամբ` <<Անմահության վահանը>> խորագրով` նվիրված Մայրենիի միջազգային օրվան: Թերթեցինք պատմության էջերը, տեղափոխվեցինք 5-րդ դար, ծանոթացանք մեր նախնիների կատարած սխրագործություններին:
Ամփոփվեցին <<Ես գտա իմ հերոսին>> շարադրությունների արդյունքները: 11-րդ դասարանի աշակերտուհի Մ. Հովակիմյանը և 12-րդ դասարանի աշակերտուհի Ջ. Բաղդասարյանը տն. Ս. Սևյանի կողմից արժանացան պատվոգրերի:

























20 февраля 2015 г.

Հովհաննես Թումանյան

Փետրվարի 19-ին, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան օրն է, և սահմանված է նաև` Գրքի և գիրք նվիրելու օր: Այդ կապակցությամբ էլ Քարահունջի միջնակարգ դպրոցի գրադարանում /գրադարանավարուհի` Ա. Արզումանյան/ միջոցառում էր, որի ընթացքում ցուցադրվեց Հովհ. Թումանյանի կենսագրության մանրամասները լուսաբանող <<Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ>> ֆիլմը: Հնչեցին Թումանյանի ստեղծագործություններից, համեմվեց երգով: Ա. Արզումանյանը դպրոցի գրականության ուսուցիչներին և ակտիվ ընթերցասերներին գրքեր նվիրեց: Դպրոցի տնօրեն տ. Ս. Սևյանն իր անձնական գրադարանից նվիրատվություն կատարեց դպրոցի գրադարանին:Օրը հիշարժան էր բոլորի համար: