Показаны сообщения с ярлыком Մեր նախաձեռնությունները. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մեր նախաձեռնությունները. Показать все сообщения

5 января 2014 г.

Ճրագալույց


Երեկ` հունվարի 5 - ին երեկոյան ժամը 5-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց ճրագալույցի տոնը, որը խորհրդանշում է Աստվածհայտնությունը, Սուրբ Ծնունդը։ Ճրագալույց է կոչվում Սուրբ Ծնունդին, ինչպես նաեւ սուրբ Զատկին նախորդող օրը, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ճրագալույցին վառում են եկեղեցու ջահերն ու կանթեղները, եւ վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է Սբ. Պատարագ: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:
Երեկ մենք մասնակցելով ժամերգությանը և Ճրագալույցին, մեզ հետ ճրագ ենք բերել մեր համայնք`բաժանել բոլոր թաղամասերում և ընտանիքներին:










2 декабря 2013 г.

Ամենայն հայոց բանաստեղծին նվիրված միջոցառում

Ս/թ-ի  նոյեմբերի 29-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանին: Միջոցառումը պատրաստված էր գրական ղմբակի կողմից:
Աշակերտները նախ ներկայացրին բանաստեղծի կյանքը` «ուղի, որ հանճար է կերտել», ապա ներկայացվեցին ստեղծագործություններն ու ինքնակենսագրական որոշ հատվածներ, որոնք կապվում էին  միմյանց ու լրացնում: «Պատկերվում» էին գրողի հարազատ գյուղի թե խաղաղ ու ներդաշնակ կյանքը, մանկական անհոգ խաղերը, թե խիստ բարքերը, որոնք ծնունդ են տվել «Մարոյին» ու «Անուշին»: 
Միջոցառման ժամանակ պարբերաբար հնչեցին երգեր, որոնք գրվել են Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա: 

30 ноября 2013 г.

Հրաժեշտ աշնանը

Ս/թ-ի նոյեմբերի 28-ին Քարահունջի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները պատրաստել էին փոքրիկ միջոցառում՝ <<Հրաժեշտ աշնանը>> խորագրով:
Դասասենյակի աշնանային ձևավորումը` բազմերանգ տերևներով, ծաղիկներով ու
փուչիկներով, ինչպես նաև երեխաների


հագուստների բազմազանությունն ու
գունագեղությունը ապահովում էին աշնանային մթնոլորտը:Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, դպրոցի տնօրեն Ս.Սևյանը:
Երեխաները ասմունքով, պարով և երգով հրաժեշտ տվեցին աշնանը:Այսպիսով` հերթական բազմերանգ ու գույնզգույն աշունը ճանապարհեցինք` խոստանալով մեր սրտերում վառ պահել աշնանային տերևների մեղմ խշշոցը, արևի ջերմությունն ու աշնան վրձնով արված նուրբ ու անկրկնելի բնապատկերը:

Գնաս բարո՜վ, սիրելի՜ աշուն……..

15 октября 2013 г.

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը Քարահունջ համայնքում

Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից:
Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ և առողջապահության նախարարության ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ հոկտեմբերի 12-ը նշվում է որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
Այս տարի ևս Քարահունջի միջնակարգ դպրի ԱԽ-ն  Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվան նվիրված կինոդիտում կազմակերպեց, որին մասնակցեցին 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները:Ֆիլմից հետո ծավալվեց լայն քննարկում, ուսուցիչները կոչ արեցին երբեք չծխել ու չվնասել օրգանիզմը:

ԱԽ նախագահական ընտրություններ

Ս/թ-ի հոկտեմբերի 8-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ԱԽ նախագահի ընտրություններ:Իր թեկնածությունը առաջադրել էր միայն մեկ թեկնածու՝Տաթևիկ Բաղդասարյանը:Ընտրություններին մասնակցեցին 6-12 դասարանների 89 աշակերտ, 74-ը կողմ էին քվեարկել,8-ը դեմ, իսկ 7 քվաթերթիկ անվավեր էր ճանաչվել:ԱԽ նախագահ ընտրվեց Տաթևիկ Բաղդասարյանը:

4 октября 2013 г.

Շնորհավոր տոնդ սիրելի ուսուցիչ

Թեկուզ կյանքում ապտակել եք նաև ինձ,
Թեկուզ նաև երկուսներ եմ ստացել,
Այնուհանդերձ, այնուհանդերձ, էն գլխից -
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Հոկտեմբերի 4-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում, ԾԽ-ի նախաձեռնությամբ և 4-րդ դասարանցիների անմիջական մասնակցությամբ, տեղի ունեցավ ուսուցիչներին նվիրված միջոցառում:Միջոցառման ժամանակ ծնողները իրենց երախտիքի  խոսքը հայտնեցին ուսուցիչներին՝ գնահատելով նրանց մեծ աշխատանքը, երեխաները ևս ուսուցիչներին նվիրված բանաստեղծություններով և երգերով շնորհակալություն հայտնեցին:




11 сентября 2013 г.

ԱԽ ընդհանուր ժողով

Ս/թ սեպտեմբերի 10-ին ժամը 14:30-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ԱԽ ընդհանուր ժողովը, որին  մասնակցում էին 6-12 դասարանների աշակերտները:
Ժողովը սկսվեց տնօրենի ուղերձով, որը գնահատեց 2012-13թթ-ի ԱԽ-ի կատարած աշխատանքները,
ապա ՄԿԱ գծով փոխտնօրենը ներկայացրեց նոր ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվելիք արտադասարանական և արտադպրոցական աշխատանքները,:ԱԽ նախագահ Ջուլիետտա Բաղդասարյանը ներկայացրեց 2012-13թթ ԱԽ տարեկան հաշվետվությունը և վերջում ընդուվեց ԱԽ կանոնադրությունը,  թվակազմը և ընտրությունների  ժամանակացույցը:

3 августа 2013 г.

Առաջին բանավեճը ՔԱՐԱՀՈՒՆՋ համայնքում




Քարահունջ համայնքի ակտիվ երիտասարդները և ԱԽ-ը  իրականացրեց բանավեճ-քննարկում <<Գլոբալիզացիայի հետևանքները հայ հասարակության վրա>> թեմայով:Կողմ և դեմ թիմերը փորձեցին փաստարկներով և հակափաստարկներով համոզել դատավորներին:Արդյունքում հաղթող և պարտվող թիմեր չեղան , քանի որ համայնքում կազմակերպված առաջին բանավեճն էր: Դատավորները՝ երիտասարդներ Լիլի Ղազարյանը և Վալերի Մանուչարյանը, ՎՎ Սիսիանի ՏԶԾ համայնքային զարգացման մասնագետ Գայանե Մեսրոպյանը ,կատարեցին իրենց դիտարկումները հետագա բանավեճերի կազմակերպման համար:
Վերջում երիտասարդները կազմեցին միջոցառումների շարք՝ համայնքում մշակութային կյանքը ակտիվացնելու համար:

3 июня 2013 г.

ՀՈՒՆԻՍԻ ՄԵԿ



Հունիսի մեկ՝աշխարհի բոլոր երեխաների օրը:Այդ օրը բոլորը պետք է փորձեն ուրախացնել երեխաներին ,ժպիտ պարգևել ու հետաքրքիր դարձնել նրանց օրը:Քարահունջի ԱԽ-ն ևս փորձեց ուրախացնել քարահունջեցի մանուկներին:Նրանց պարգևելով մի քանի ժամվա խինդ ու ծիծաղ:Երբևիցե ես այդքան գեղեցիկ միջոցառում տեսած չկայի:ԱԽ-ի նախագահը ներկայացրեց տարեկան հաշվետվությունը,ամփոփվեցին <<Իմ մանկությունը>>թեմայով նկարների և շարադրությունների մրցույթները:Բոլոր երեխաներն էլ ներկայացրել էին չափազանց գեղեցիկ աշխատանքներ,ուստի հաղթողներ չեղան և բոլորին տրամադրվեցին խրախուսական նվերներ:Երեխաներին բաժանվեց գունավոր թղթեր,որոնց վրա նրանք գրեցին իրենց երազանքները,իսկ դրանցով կազմվեց մանկության պատ:

21 мая 2013 г.

Հայտարարություն

Ս/թ հունիսի մեկին Քարահունջ համայնքում ԱԽ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա միջոցառում ՝նվիրված երեխաների պաշտպանության օրվան:Միջոցառումը իր մեջ ներառում է ԱԽ-ի նախագահի հաշվետվության ներկայացում,ԱԽ ցանցի գործունեության մասին ներկայացում,մրցույթների կազմակերպում , ազգային և սպորտային մրցույթների կազմակերպում,դպրոցի բակում կավճանկարների  ցուցադրություն  և Իլյա Ռեպինի  <<Զապորոժցիները նամակ են գրում թուրքական սուլթանին>> նկարի ներկայացում:

11 апреля 2013 г.

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿ

 Քարահունջի  միջնակարգ  դպրոցում  սեպտեմբերի  մեկից  սկսել  է  գործել  բնապահպանական  խմբակը:Խմբակի  ղեկավարն  է  բնագիտության  և կենսաբանության  ուսուցչուհի  Սաթենիկ  Բաղդասարյանը,իսկ   անդամակցում  են 5-րդ  և  6-րդ  դասարանի  աշակերտները:

19 марта 2013 г.

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ




Քարահունջի  մջն.  դպրոցի  ԱԽ-ը իր  ամբողջ  ուժերը   կենտրոնացրել  է  տեղեկատվական  անկյուն  ստեղծելու  աշխատանքներում  :Կստեղցվեն  հատուկ  պատի   թերթեր ,որտեղ  գրված  կլինի  Քարահունջի  միջնակարգ  դպրոցի   կարգախոսը,խորհրդանիշը,առաքելությունը ,նպատակը  և

ԿԱՐԳԱԽՈՍ և ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Ինչպես գիտենք,յուրաքանչյուր  ԱԽ  պետք  է  ունենա իր  կարգախոսն  ու  խորհրդանիշը:
2012 թ.դեկտեմբերի 1-ին  կայացած  ԱԽ-ի  նիստին  քննարկվում  էր կարգախոս  և խորհրդանիշ  ունենելու խնդիրը:ԱԽ-ի   բոլոր  անդամները  ներկայացրեցին  իրենց  առաջարկությունները և  բաց  ու  արդար  քվեարկության    միջոցով  ընդունվեց  Քարահունջի մջն.  դպրոցի  ԱԽ-ի  կարգախոսն  ու խորհրդանիշն:

1 марта 2013 г.

ՄԱՐՏԻ 1




Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը։
1994թ. ապրիլից Հայաստանը ևս հանդիսանում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ։

23 февраля 2013 г.

Քարահւնջի դպրոցի ամանորյա հանդեսը

Դեկտեմբերի  25-ին  Քարահունջի  միջնակարգ  դպրոցում  տեղի  ունեցավ  ԱՄԱՆՈՐՅԱ  միջոցառում:1-4-րդ  դասարանի  աշակերտները  կազմակերպել  էին  բեմականացումներ,որոնք  մեծ  հաճույք  պատճառեցին  հանդիսատեսին:Իրենց  ներկայությամբ  միջոցառումը  զարդարում  էին  ՁՄԵՌ  ՊԱՊՆ  ՈՒ  ՁՅՈՒՆԱՆՈՒՇԸ; ԱԽ-Ի  նախագահը բոլորին  մաղթեց  ուրախ  ու  բարեբեր  Նոր  տարի,իսկ   դպրոցի  տնօրինությունը  և  WORLD VISION  ARMENIA բարեգործական  ընկերությունը   երեխաներին  նվերներ  բաժանեցին:

29 января 2013 г.

ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ ՏՈՆ


ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ ՏՈՆԸ

Հունվարի 26-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր՝ դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ , զինղեկի և 6-12-րդ դասարանի դասղեկների կազմակերպմամբ և ԱԽ-ի աջակցությամբ աշակերտները  պատրաստել էին գեղեցիկ հումորային, գրական, երաժշտական միջոցառում՝ նվիրված ՀՀ կանակի կազմավորման 21-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցում էին մանկավարժներ, ծնողներ, զինվորներ, համայնքի երիտասարդական խմբի անդամներ: Միջոցառման ընթացքում ներկայացվեց բանակի ստեղծման պատմությունը, աշակերտները մեծ դերասանական վարպետությամբ ներկայացրին բանակային կյանքից հետաքրքիր հումորային դրվագներ ու երաժշտական համարներ: Դպրոցի տնօրենը անակնկալ էր պատրաստել միջոցառման մասնակիցների համար: Մասնակիցները պարգևատրվեցին ,,Լավագույն սցենար,,, ,,Լավագույն հումորային համար,,, ,,Լավագույն երաժշտական համար,, և այլ պատվոգրերով: 

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ, ԵՂԻՐ ՄԻՇՏ ՈՒԺԵՂ ԵՎ ԱՆՀԱՂԹ: