6 января 2014 г.

Սուրբ Ծնունդ

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս. oրհնյալ է հայտնությունը Քրիստոսի:
Ավարտվեց մեր ,,Ամանորը և Սուրբ Ծնունդ իմ համայնքում,, միասնական միջոցառումների շարքը:
Այսօր՝ հունվարի 6-ին, մենք հավաքվել էինք Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, որպեսզի հիշենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը և հաղորդենք նրա հայտնության ավետիսը` իրականացնելով մեր ծրագրի ու նպատակի ամենակարևորագույն մասը:
Երկու հազար և ավելի տարիներ առաջ մեր Փրկիչը ծնվեց Բեթղեհեմի մսուրի մեջ: Այնտեղից լուսավորեց մարդկությանը, վեր հանեց, ձեռբազատեց կռապաշտական սովորույթներից, նոր կյանքի, ազնիվ կյանքի և սուրբ կյանքի սկիզբը հաստատեց:



5 января 2014 г.

Ճրագալույց


Երեկ` հունվարի 5 - ին երեկոյան ժամը 5-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց ճրագալույցի տոնը, որը խորհրդանշում է Աստվածհայտնությունը, Սուրբ Ծնունդը։ Ճրագալույց է կոչվում Սուրբ Ծնունդին, ինչպես նաեւ սուրբ Զատկին նախորդող օրը, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ճրագալույցին վառում են եկեղեցու ջահերն ու կանթեղները, եւ վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է Սբ. Պատարագ: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:
Երեկ մենք մասնակցելով ժամերգությանը և Ճրագալույցին, մեզ հետ ճրագ ենք բերել մեր համայնք`բաժանել բոլոր թաղամասերում և ընտանիքներին:










3 января 2014 г.

Հաջողված օր

Կան չէ այնպիսի երեխաներ, որ դեկտեմբերի 31-ին մնում են տանը և խանգարում մայրիկներին, դրա համար էլ այդ նույն օրը Քարահունջի ԱԽ-ի կողմից իրականացվեց հատուկ երեխաների համար նախատեսված միջոցառում, որը իր մեջ ներառում էր վիկտորինա, կինոդիտում և նկարչական մրցույթ:
Շատ գեղեցիկ միջոցառում էր, բոլորի համար պատրաստվել էին նվերներ: