19 сентября 2015 г.

Քաղաքացիական հասարակության օրը Քարահունջ համայնքում

Սեպտեմբերի 18-ին Քարահունջ համայնքում մեկնարկվեցին «Քաղաքացիական հասարակության օրվան» նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։ ԱԽ-ի նորընտրյալ կազմը և դպրոցի ակտիվ աշակերտները համատեղ ուժերով պատրաստեցին պաստառներ, «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» խորագրով կրծքանշաններ, նպատակի պատը։ Այսօր ԱԽ-ի անդամները բաժանեցին բուկլետները, թռուցիկները։ Հասարակագիտության ուսուցչի օգնությամ կազմակերպվեց բաց-դաս 8-12-րդ դասարանցիների համար։ Բաց-դասի նպատակն էր`բարձրացնել երեխաների իրազեկվածության մակարդակը «Քաղաքացիական հասարակության» վերաբերյալ, պատկերացուն կազմել հասարակական կազմակերպությունների և նրանց գործունեության մասին։Տեղի ունեցավ ակտիվ քննարկում «Պետություն-հասարակություն» թեմայով։ Բաց-դասի ավարտին երեխաներն իրենց ցանկությունները գրեցին և փակցրին «Նպատակների պատին»։ Միջոցառումն ավարտվեց միասնական շուրջպարով:





















3 сентября 2015 г.

Սեպտեմբերի 1

Քարահունջ համայնքում սեպտեմբերի մեկը նորից մեծ շուքով նշվեց:Աշակերտները գովասանագրեր ստացան և շնորհակալության խոսքեր հայտնեցին:Ելույթ ունեցան դպրոցի տնօրենը ,կազմակերպիչը և ուսմասվարը:Իրենց ելույթներում շնորհավորեցին շրջանավարտներին և բարի խոսքերով ու ջերմ ընդունելությամբ դիմավորեցին առաջին դասարանցիներին: