30 декабря 2013 г.

Ուրախանում ենք՝ ուրախացնելով

Երջանիկ է զգում իրեն յուրաքանչյուր ոք, ով արժանանում է թեկուզ մի  փոքր ուշադրության:
Այսօր Քարահունջ համայնքում հայտարարված էր ուշադրության օր: Ախ-ը և ակտիվ աշակերտները այսօր այցելել են գյուղի միայնակ թոշակառուներին, հաշմանդամներին, ազատամարտիկներին, վետերանին և անապահով ընտանիքներին: Այցելել ու ուրախություն են պատճառել նրանց՝ իրենց հոգատարությամբ, ուշադրությամբ և իհարկե նվերներով:
ումԿատարել են նաև տոնածառների զարդարում , այն ընտանիքներում, որտեղ  չէին զարդարել ոտոնածառը, զարդարեցին: Ուշադրությունից բացի նաև ցուցաբերել են օգնություն:


Հայր մեր, որ յերկինս ես,  սուրբ եղիցի անուն Քո...
Զարդարում ենք համայքաբնակների տոնածառները


Զարդարում ենք համայքաբնակների տոնածառները





Զարդարում ենք համայքաբնակների տոնածառները


Օգնում ենք ծերերին



Օգնում ենք ծերերին


Զարդարում ենք համայքաբնակների տոնածառները

Զարդարում ենք համայքաբնակների տոնածառները

29 декабря 2013 г.

Համայնքային տոնածառն զարդարված է



Արդեն մի քանի տարի է, ինչ Քարահունջ համայնքում համայնքային տոնածառ չի դրվում:
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ԱԽ-ի նախաձեռնությամբ և մի խումբ երիտասարդների ու դպրոցականների աջակցությամբ համայքային տոնածառը զարդարվեց:
Շատ հաճելի է տեսնել, թե բոլորը ինչպես են շահագռգռված, ցանկանում են համայքում ինչ-որ մի բան փոխել ու դա իրոք ստացվեց:
Հատուկ շնորհակալություն մշակույթի տան ղեկավար Վալերի Մանուչարյանին` մեծ օժանդակության համար









28 декабря 2013 г.

Ամանորյա դիմակահանդես

Ավանդույթ է դարձել ամեն տարի  ավագ դպրոցի աշակերտներով նշել Նոր տարին:
Դեկտեմբերի 27-ին 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտները նշեցին Նոր տարվա գոլուստը: Միջոցառումը հագեցած էր երգով ու պարով, բարեմաղթանքներով, զանազան խաղերով, հուզումնալից պահերով:





Տարրական դասարանների միջոցառումը՝ նվիրված Նոր Տարուն

Դասերն ավարտված են, մի քանի օրից արդեն Նոր տարի է:
Քարահունջի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների աշակերտները հրաժեշտ տվին վիշապի տարուն ու դիմավորեցին կապույտ փայտե ձիուն: Միջոցառումը շատ հետաքրքիր էր, բոլորը առանձնահատուկ էին պատրաստվել ՝ երգով, պարով, բեմականացումներով:
Նրանց հետ էին նաև հեռավոր Լամպլանդիայից եկած Ձմեռ պապն ու Ձյունանուշը, որոնք երեխաներին հանձնեցին նվերները:





26 декабря 2013 г.

Հայտարարություն

Քարահունջի միջնակարգ դպրոցի ԱԽ-ն հայտարարում է, որ արդեն սկսվել են <<Ամանորը և Սուրբ Ծնունդը իմ համայնքում>> նախաձեռնության միջոցառումները:
Դեկտեմբերի 27 ժամը 10:00-Տարրական դասարանների կողմից պատրաստված միջոցառում
Դեկտեմբերի 29 ժամը 11:00- Համայնքային տոնածառի զարդարում, զարդարմանը մասնակցողներին խնդրում ենք ներկայանալ խաղալիքով:
Դեկտեմբերի 30 ժամը 11-00-ից սկսվում է միայնակ ծերերին, ազատամարտիկներին,                                                                            հաշմանդամներին և միակ վետերանին այցելություն:
Դեկտեմբերի 31 ժամը 12-00-Կինոդիտում՝ <<Один дома>>, վիկտորինա(Այս միջոցառումը                                                           կազմակերպվում է հատուկ այն երեխաների համար, ովքեր այդ                                                         օրը մնում են  տանը ու խանգարում ծնողներին)
Հունվարի 5-ի երեկո- ԱԽ-ը մասնակցում է ճրագալույցի պատարագին ու եկեղեցուց բերված                                            ճրագը բաժանում համայնքաբնակներին:
Հունվարի 6 ժամը 11:00- ԱԽ-ի կողմից <<Հիսուսի ծնունդը>> բեմականացման իրականացում                                              և ավանդական փլավի համտեսում, չենք մոռանում նաև ծերերին                                                         բաժին հանել այդ փլավից:

13 декабря 2013 г.

Տղաների բասկետբոլի առաջնությունը արդեն ավարտվել է

Դեկտեմբերի 2-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում մեկնարկել է տղաների բասկետբոլի առաջնությունը: Բոլոր դասարանների միջև ընթանում էր թեժ պայքար, քանի որ բոլորն էլ գտնվում էին լավ մարզավիճակում:
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, եզրափակիչ փուլն էր, մրցում էին 10-րդ և 12-րդ դասարանի տղաները, հաշիվը փակվեց հօգուտ 10-րդցիների՝ 73-48:
Շնորհավորում ենք 10-րդ դասարանի տղաներին և անհամբեր սպասում աղջիկների մրցաշարին:


Էս  էլ մեր հաղթողները