18 июля 2014 г.

«Համայնքային արվեստ» փառատոն` Քարահունջում

Ս/թ-ի հուլիսի 14-ին Քարահունջի միջն. դպրոցի բակում, տեղի ունեցավ համայնքային արվեստի միջոցառում, որի նպատակն էր արվեստի գործիքների միջոցով աշխուժացնել համայնքի թաղամասերի առօրյան` վերականգնել նախկին գեղեցիկ ավանդույթներն ու ջերմ հարաբերությունները:
Միջոցառման մասնակիցները ներկայացրեցին իրենց թաղամասի մշակույթը, օգտվեցին Landart –ից, պատրաստեցին ազգային ճաշատեսակներ և ուտեստներ:
հնչեց մեր ազգային երգ-երաժշտությունը, մասնակիցները  ազգային շուրջպարեր կազմեցին, ինչպես նաև կազմակերպվեցին հետաքրքիր խաղեր:
Միջոցառմանը մասնակցեցին համայնքի մի խումբ ակտիվիստներ, կամավորներ դպրոցականներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Գորիս քաղաքից հրավիրված ՀԿ ներկայացուցիչներ:
Նկարները՝Գորիսի մամուլի ակումբի