15 октября 2013 г.

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը Քարահունջ համայնքում

Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից:
Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ և առողջապահության նախարարության ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ հոկտեմբերի 12-ը նշվում է որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
Այս տարի ևս Քարահունջի միջնակարգ դպրի ԱԽ-ն  Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվան նվիրված կինոդիտում կազմակերպեց, որին մասնակցեցին 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները:Ֆիլմից հետո ծավալվեց լայն քննարկում, ուսուցիչները կոչ արեցին երբեք չծխել ու չվնասել օրգանիզմը:

ԱԽ նախագահական ընտրություններ

Ս/թ-ի հոկտեմբերի 8-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ԱԽ նախագահի ընտրություններ:Իր թեկնածությունը առաջադրել էր միայն մեկ թեկնածու՝Տաթևիկ Բաղդասարյանը:Ընտրություններին մասնակցեցին 6-12 դասարանների 89 աշակերտ, 74-ը կողմ էին քվեարկել,8-ը դեմ, իսկ 7 քվաթերթիկ անվավեր էր ճանաչվել:ԱԽ նախագահ ընտրվեց Տաթևիկ Բաղդասարյանը:

4 октября 2013 г.

Հայտարարություն

Ս/թ-ի հոկտեմբերի 7-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում տեղի կունենա ԱԽ նախագահի ընտրություններ:Նախագահի թեկնածություն է առաջադրել Տաթևիկ Բաղդասարայանը: Ընտրությանը կմասնակցեն 6-12-րդ դասարանի աշակերտները:

Շնորհավոր տոնդ սիրելի ուսուցիչ

Թեկուզ կյանքում ապտակել եք նաև ինձ,
Թեկուզ նաև երկուսներ եմ ստացել,
Այնուհանդերձ, այնուհանդերձ, էն գլխից -
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Հոկտեմբերի 4-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում, ԾԽ-ի նախաձեռնությամբ և 4-րդ դասարանցիների անմիջական մասնակցությամբ, տեղի ունեցավ ուսուցիչներին նվիրված միջոցառում:Միջոցառման ժամանակ ծնողները իրենց երախտիքի  խոսքը հայտնեցին ուսուցիչներին՝ գնահատելով նրանց մեծ աշխատանքը, երեխաները ևս ուսուցիչներին նվիրված բանաստեղծություններով և երգերով շնորհակալություն հայտնեցին: