30 декабря 2012 г.

Հայոց  անվանադիր  ու  հզոր  նախնի  Հայկ  Նահապետն  ասել  է.<<Թող    խաղաղությունը,ազատությունը  ու  բարեկամությունը  իշխեն  աշխարհի  արևելքում  ու արևմուտքում,հյուսիսում  ու  հարավում:Եվ թող  տարվա  ոչ մի   օր աշխարհում  գուժկան  չերևա>>:
Ամանոր՛,խաղաղությամբ  մտիր  մեր  հարկերի  տակ  ,խաղաղությամբ  ու  բարությամբ  լցրու ամենքիս  սրտերը:
Ամանոր՛,խաղաղություն  ու  տունդարձ  մաղթիր   նրանց,ովքեր  ճակատագրի  քմահաճ  խաղով  կտրվել  են  հայրենի  հողից  և  ապրում են  աշխարհի  մոտ  ու  հեռավոր  անկյուններում:

Հայրենի  հողի  վրա  Նոր  տարին  Նոր  տարի  է, օտարության  մեջ  պատրանք:

26 декабря 2012 г.

ԲԱԺԱՆՎԵՑԻՆ ՆՎԵՐՆԵՐԸ


Այսօր՝դեկտեմբերի  26-ին  Քարահունջ  համայնքում  բաժանվեցին  WORLD  VISION  ARMENIA-Ի կողմից  նվերներ  բաժանվեցին  երեխաներին:

23 декабря 2012 г.

ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՐԱԽ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ







Դեկտամբերի 22-ին  Քարահունջի  միջնակարգ  դպրոցի  9-րդ, 10-րդ, 11-րդ և12-րդ  դասարանների  աշակերտները, դպրոցի  տնօրինության և ԱԽ-ը միասին կազմակերպել   էին տոնակատարություն: Հրավիրվել  էին  երաժիշտներ, որոնք  իրենց  ներկայությամբ  զարդարեցին  տոնակատարությունը: Կազմակերպվեցին  մի  շարք խաղ- մրցույթներ, որոնք  ավելի  բարձրացրեցին  աշակերտների  տրամադրությունը: Իսկ  վերջում  տեղի  ունեցավ  հրավառություն. որի  հեղինակն  էր  Մոսկվայում  գտնվող  մեր  համագյուղացիներից  մեկը: