27 ноября 2015 г.

Իմ գաղտնապահ արկղիկը

Քարահունջ համայնքում ևս տեղադրվեց <<Գաղտնապահ արկղիկը>:Սպասում ենք  աշակերտների առաջարկներին:

Ոչ բռնությանը թեմայով բաց դաս Քարահունջի միջնակարգ դպրոցում

 Նոյեմբերի 27-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ փոքրիկ բաց դաս <<Ո՛չ բռնությանը>> թեմայով:Բաց դասի ընթացքում քննարկվեց բռնության տարբեր տեսակները և  աշակերտների միջոցով տրվեցին դրանց կանխարգելման միջոցները:













17 ноября 2015 г.

Կենսաբանությունը կյանք է,քիմիան` կյանքի բանաձև:

Նոյեմբերի 17-ին Քարահունջ համայնքում տեղի  ունեցավ  քիմիա և կենսաբանություն առարկաներից  խաղ-մրցույթ:Մրցույթը կազմակերպել էր քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Նարինե Ալխասյանը:Հանդես եկան  <<Արյուն>> և <<Թթվածին>> թիմերը՝ ներկայացնելով իրենց նշանաբաներն ու թիմի մասնակիցներին:Խաղի ընթացքում թիմերը ցուցաբերեցին մեծ ակտիվություն և ներկայացան իրենց գիտելիքներով:Խաղն ավարտվեց ի օգուտ <<Արյուն>> թիմի:Վերջում թիմերն ու մասնակիցները արժանացան պատվոգրերի:






24 октября 2015 г.

ԱԽ-ի նախագահական ընտրությունները Քարահունջ համայնքում

Հոկտեմբերի 23-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ԱԽ-ի նախագահական ընտրությունները:Առաջադրվեց  2 թեկնածու՝Էլինա Աղաբեկյան և Նարեկ Սարգսյան:Քվեարկության արդյունքում 78 ձայնից 25-ը հավաքեց Էլինան , 7-ը անվավեր ճանաչվեց,իսկ 46 ձայն հավաքած Նարեկ Սարգսյանը ընտրվեց ԱԽ-ի նախագահ:



9 октября 2015 г.

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


Հարգելի  այցելու.
Այցելելով  մեր  կայքէջ դուք  կծանոթանաք մեր  աշակերտական  խորհրդի  կողմից  իրականացվող  և  իրականացված  գործընթացների մասին: Այսօր,  առավել  քան  երբևէ, մենք  կարիք  ունենք ներկայացնելու  այն  ամենի  մասին, ինչ  անում  ենք  : Մեզ  համար  կարևոր  է  յուրաքանչյուրիդ  մեկնաբանությունն ու  կարծիքը:   Հավաստիացնում  ենք  ,  որ  Ձեր յուրաքանչյուր հարցադրում  և  մեկնաբանություն կարժանանա մեր  ուշադրությանը:

ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝ ՔԱՐԱՀՈՒՆՋԻ  ՄԻՋՆԱԿԱՐԳ  ԴՊՐՈՑԻ  ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ  ԽՈՐՀՈՒՐԴ 

19 сентября 2015 г.

Քաղաքացիական հասարակության օրը Քարահունջ համայնքում

Սեպտեմբերի 18-ին Քարահունջ համայնքում մեկնարկվեցին «Քաղաքացիական հասարակության օրվան» նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։ ԱԽ-ի նորընտրյալ կազմը և դպրոցի ակտիվ աշակերտները համատեղ ուժերով պատրաստեցին պաստառներ, «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» խորագրով կրծքանշաններ, նպատակի պատը։ Այսօր ԱԽ-ի անդամները բաժանեցին բուկլետները, թռուցիկները։ Հասարակագիտության ուսուցչի օգնությամ կազմակերպվեց բաց-դաս 8-12-րդ դասարանցիների համար։ Բաց-դասի նպատակն էր`բարձրացնել երեխաների իրազեկվածության մակարդակը «Քաղաքացիական հասարակության» վերաբերյալ, պատկերացուն կազմել հասարակական կազմակերպությունների և նրանց գործունեության մասին։Տեղի ունեցավ ակտիվ քննարկում «Պետություն-հասարակություն» թեմայով։ Բաց-դասի ավարտին երեխաներն իրենց ցանկությունները գրեցին և փակցրին «Նպատակների պատին»։ Միջոցառումն ավարտվեց միասնական շուրջպարով:





















3 сентября 2015 г.

Սեպտեմբերի 1

Քարահունջ համայնքում սեպտեմբերի մեկը նորից մեծ շուքով նշվեց:Աշակերտները գովասանագրեր ստացան և շնորհակալության խոսքեր հայտնեցին:Ելույթ ունեցան դպրոցի տնօրենը ,կազմակերպիչը և ուսմասվարը:Իրենց ելույթներում շնորհավորեցին շրջանավարտներին և բարի խոսքերով ու ջերմ ընդունելությամբ դիմավորեցին առաջին դասարանցիներին: