31 марта 2013 г.

Շնորհավոր Սուրբ Զատիկ


«Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
մահուամբ զմահ կոխեաց և Յարութեամբն Իւրով
մեզ զկեանս պարգևեաց»:
Շնորհավորրրրրրրրր,Ընկերներ ջան))))
Թող որ այս Հաղթական Ավետիսով Զորացած քայլենք դեպի Նոր Կյանք, Մեր Փկչի Հարության լույսով պայծառացած շարունակենք մեր հոգևոր կյանքի նոր ընթացքը և գործենք ի փառս Աստծո !!!!!!!!!!!!!!!!!!!!!

19 марта 2013 г.

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ




Քարահունջի  մջն.  դպրոցի  ԱԽ-ը իր  ամբողջ  ուժերը   կենտրոնացրել  է  տեղեկատվական  անկյուն  ստեղծելու  աշխատանքներում  :Կստեղցվեն  հատուկ  պատի   թերթեր ,որտեղ  գրված  կլինի  Քարահունջի  միջնակարգ  դպրոցի   կարգախոսը,խորհրդանիշը,առաքելությունը ,նպատակը  և

ԿԱՐԳԱԽՈՍ և ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Ինչպես գիտենք,յուրաքանչյուր  ԱԽ  պետք  է  ունենա իր  կարգախոսն  ու  խորհրդանիշը:
2012 թ.դեկտեմբերի 1-ին  կայացած  ԱԽ-ի  նիստին  քննարկվում  էր կարգախոս  և խորհրդանիշ  ունենելու խնդիրը:ԱԽ-ի   բոլոր  անդամները  ներկայացրեցին  իրենց  առաջարկությունները և  բաց  ու  արդար  քվեարկության    միջոցով  ընդունվեց  Քարահունջի մջն.  դպրոցի  ԱԽ-ի  կարգախոսն  ու խորհրդանիշն:

ՄԵԿՆԱՐԿ



Այսօր՝մարտի 19-ին,սկսվեցին   սբ.Զատիկի  նախապատրաստությունները:ԱԽ-ի  անդամները         կատարեցին   առաջին  քայլը ՝նրանք  ափսեների  մեջ  ածիկ  ծլեցրին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Մարտի  31-ին  Քարահունջի ԱԽ-ի  նախաձեռնությամբ    սբ. Հռիփսիմե  եկեղեցում  տեղի  կունենա  սբ.Զատիկին  նվիրված  մեծ միջոցառում:Կկազմակերպվեն  ազգային  խաղեր,  տեղում  կպատրաստվեն ու    կմատուցվեն  զատկական  ուտեստներ,կներկայացվի  բեմականացում:Բոլորիդ  հրավիրում  ենք  Քարահունջ  համայնքում  Զատիկը  տոնելու:




Սիրով՝Քարահունջի  միջնակարգ  դպրոցի  ԱԽ

1 марта 2013 г.

ՄԱՐՏԻ 1




Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը։
1994թ. ապրիլից Հայաստանը ևս հանդիսանում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ։