մեդիա խմբի անդամները |
Քարահունջի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի գործունեության, նախաձեռնությունների, ինչպես նաև տեղական կառույցների, Հայ առաքելական եկեղեցու և այլ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության մասին
28 апреля 2013 г.
ԱԽ ցանց
24 апреля 2013 г.
ՄԵԾ ԵՂԵՌՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Ապրիլի 23-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում ՝նվիրված ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 98ամյակին:Բեմադրվել էր Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը,որը սպանել էր հայերին բնաջնջելու գործում ամենամեծ մեղավորին՝Թալեաթ փաշային:
Իսկ ահա երեկոյան ԱԽ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երթ դպրոցից մինչև Սրբ. Հռիփսիմե եկեղեցի,որին մասնակցում էր ամբողջ գյուղը:Երթի ընթացքում երգվեցին հայրենասիրական երգեր,եկեղեցում անմեղ զոհերի համար աղոթք կատարվեց,իսկ ամենավերջում վառվեց Թուրքիայի դրոշը:
Իսկ ահա երեկոյան ԱԽ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երթ դպրոցից մինչև Սրբ. Հռիփսիմե եկեղեցի,որին մասնակցում էր ամբողջ գյուղը:Երթի ընթացքում երգվեցին հայրենասիրական երգեր,եկեղեցում անմեղ զոհերի համար աղոթք կատարվեց,իսկ ամենավերջում վառվեց Թուրքիայի դրոշը:
23 апреля 2013 г.
14 апреля 2013 г.
ԱՅՍՕՐ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
11 апреля 2013 г.
1 апреля 2013 г.
ԶԱՏԻԿԸ ՔԱՐԱՀՈՒՆՋՈՒՄ
ՈՒզում եմ տեղեկացնել մի համեստ,գեղեցիկ ու հագեցած միջոցառման մասին,որը տեղի ունեցավ մարտի 31-ին Քարահունջ համայնքում:Նախաձեռնությունը Աշակերտական Խորհրդինն էր,իսկ հովանավորությունը << ՎՎ Սիսիանի Տարածքային Զարգացման>> ծրագրի,Քարահունջի միջնակարգ դպրոցի տնօրինության,մանկավարժական և ծնողական խորհուրդների,ինչպես նաև Քարահունջի համայնքապետարանինը: Միջոցառումը իր մեջ պարունակում էր տունայցեր ՝ճրագալույց տարածելով բոլոր ընտանիքներում,որը բերվել էր Գորիսի սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց,զատկական ուտեստների պատրաստում և մատուցում,հին հայկական ազգային խաղերի կազմակերպում:Ներկայացվեց << Հիսուսի հարությունը >> բեմականացումը:
Подписаться на:
Сообщения (Atom)