3 марта 2015 г.

Քաղաքացիական պաշտպանության օրը

Քարահունջի միջնակարգ դպրոցում առանձնահատուկ ոգևորությամբ նշվեց քաղաքացիական պաշտպանության օրը: Պատրաստակամ էին թե աշակերտները, թե ուսուցիչներն ու սպասարկող անձնակազմը: Բոլոր աշխատանքային կետերում բարձր կարգ ու կանոն էր տիրում, յուրահատուկ կազմակերպվածություն, աշխուժություն: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի տուժողներ չեղան...




















25 февраля 2015 г.

Անդրանիկ Զորավարի 150-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

Քարահունջի միջնակարգ դպրոցում այսօր յուրահատուկ ոգևորությամբ նշվեց Անդրանիկ Զորավարի 150-րդ տարեդարձը: Օրվա հերոսին նվիրված տեսաֆիլմի դիտմանը շարունակեցին անդրանիկյան երգերն ու ազգային պարերը, օդը կարծես վարակված էր անդրանիկյան շնչով: Զգացվում էր զորավարի ներկայությունը, հերոսական ոգին: Միջոցառումն ի խորհուրդ միասնության ավարտվեց աշակերտների, ուսուցիչների և ծնողների հաղթական շուրջպարով:









Հայրենիքը սկսվում է դպրոցից

Փետրվարի 23-ին, Քարահունջի միջնակարգ դպրոցի 1-ին դասարանում /դասվար` Լ. Սուրենյան/ բաց դաս էր: Այն կրում էր<<Հայրենիքը սկսվում է դպրոցից>> խորագիրը` նվիրված Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին: Դասի ընթացքում խոսվեց նաև Մայրենիի միջազգային օրվա մասին, իսկ վերջում Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ուսուցչուհին իր սաներին նվիրեց գրքույկներ` Հովհ. Թումանյանի հեքիաթները:










Անմահության վահանը

Փետրվարի 23-ին, Քարահունջի միջնակարգ դպրոցի գրական խմբակի /ղեկ.` Գ. Ստեփանյան/ սաները ներկայացան ևս մեկ միջոցառմամբ` <<Անմահության վահանը>> խորագրով` նվիրված Մայրենիի միջազգային օրվան: Թերթեցինք պատմության էջերը, տեղափոխվեցինք 5-րդ դար, ծանոթացանք մեր նախնիների կատարած սխրագործություններին:
Ամփոփվեցին <<Ես գտա իմ հերոսին>> շարադրությունների արդյունքները: 11-րդ դասարանի աշակերտուհի Մ. Հովակիմյանը և 12-րդ դասարանի աշակերտուհի Ջ. Բաղդասարյանը տն. Ս. Սևյանի կողմից արժանացան պատվոգրերի: