1 сентября 2013 г.

Սեպտեմբերի մեկը Քարահունջ համայնքում

Տնօրենի ողջույնի խոսքը
Մեր առաջին դասարանցիները
Նրանք են մեր երկրի ու մեր համայնքի ապագան
Գերազանցիկները շտապում են գովասանագիր ստանալու
Սեպտեմբերի մեկ՝գիտության և դպրության օր:Ամեն տարի սեպտեմբերի մեկը առանձին ձևով ենք դիմավորում՝ անհամբեր սպասում ենք գովասանագիր ստանալու մեր հերթին, մտածում ենք , թե ինչ խոսք պետք է ասենք  ու վերջապես՝ ինքներս մեզ խոստանում այս տարի ավելի լավ սովորել:
Ամեն աշակերտի համար տոն է այս օրը և Քարահունջում ևս այն տոնվեց գեղեցիկ ու ավանդական ձևով:Տնօրենը ասաց իր ողջույնի խոսքը, հորդորեց բոլորին ավելի լավ սովորել:Գերազանցիկները ստացան  գովասանագիրներ ու խոստացան հետագա տարիներին  փայլել առաջադիմությամբ:
Ապա 12-րդ դասարանցիները 1-ին դասարանցիների ուղեկցեցին դասարան:

Այս տարի մենք ունեինք 2 շրջանավարտ, ովքեր ընդունվել են Բարձրագույն ՈՒսումնական Հաստատություն:

 Ապագա շրջանավարտները առաջին դասարանցիներին ուղեկցում են դասարան

Комментариев нет:

Отправить комментарий