29 ноября 2013 г.

Երկօրյա դասընթաց Քարահունջի միջնակարգ դպրոցի ԱԽ-ի համար


2013թ. Նոյեմբերի 17-18-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում անցկացվել է «Աշակերտական խորհրդի գործունեության հիմունքները. աշակերտական խորհրդի ձևավորման և աշխատանքների պլանավորման հմտություններե թեմայով դասընթացը Քարահունջի աշակերտական խորհուրդի անդամների մասնակցությամբ:
Դասընթացը վարեց Վորլդ Վիժն Սիսիանի տարածքային զարգացման ծրագրի համայնքային զարգացման մասնագետ Գ.Մեսրոպյանը:
Դասընթացի նպատակն է նպաստել աշակերտական խորհրդի անդամների կարողությունների բաերլավմանը` ԱԽ աշխատանքների պլանավորման և իրականացման գործընթացներում.
Դասընթացի ընթացքում աշխատանքային խմբերով մշակվեց ԱԽ-ի արժեքներն ու սկզբունքները, ԱԽ-ի իրավասությունները դպրոցում, իրենց իրավունքներն ու պարտականությունները: Այնուհետև աշակերտական խորհուրդների անդամները ծանոթացան նաև Ախ գործունեության միջավայրերին՝ գործնական աշխատանքի միջոցով:
Սյունիքի ԱԽ ցանցի անդամ Ջ.Բաղդասարյանը ներկայացրեց, թե ինչ է ԱԽ ցանցը, ինչու է ստեղծվել, ինչ նպատակներ ունի և ինչ գործունեություն է ծավալում:

Դասընթացավարը մասնակիցներին ներկայացրեց նաև Ախ ընդհանուր ժողովի օրակարգի, ԱԽ ձևավորման քայլերը, ԱԽ ամսկան և տարեկան հաշվետվությունների, օրացույցային պլանի օրինակներ: Աշակերտական խորհուրդները ստացան նաև Սյունիքի ԱԽ ցանցի գործողությունների պլանի օրինակներ, որպեսզի իրենց պլանները համատեղվեն և ընդհանուր գործողությունները տեղ գտնեն նաև իրենց գործողությունների պլանի մեջ:
Դասընթացի երկրորդ օրը ներկայացվեց, թե ինչ է իրենից ներկայացնում Երեխաների իրավունքների կոնվենցիան :
Դասընթացի ժամանակ տրվեց գիտելիքներ և հմտություններ ԱԽ-ների գործունեության ընթացքում կիրառվող PR գործիքների՝ թերթի պատրաստման, միջոցառումների պլանավորման, լրատվական ժանրերի, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի վերաբերյալ: Աշխատանքային մեկ խումբ պատրաստեց թերթ, մյուս խումբը ՝ բուկլետ և պաստառ:
Դասընթացը արդյունավետ էր նրանով, որ նորակազմ ԱԽ-ը  զգալիորեն բարելավեց իր գիտելիքները, ավելի իրազեկվեց իր իրավունքներից և իհարկե ԱԽ ցանցի մասին բավական տեղեկատվություն ստացավ:

Комментариев нет:

Отправить комментарий