Մայրենիի օրվա առթիվ Քարահունջի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <<Բառ ու բան>> խաղ-մրցույթը, որին մասնակցում էին 5-րդ դասարանի <<9 գիտակներ>> և 6-րդ դասարանի <<Մեսրոպյան զինվորիկներ>> թիմերը: Այն կազմակերպել էր դպրոցիհայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արևիկ Խուրշուդյանը:
Ցնծում էր դահլիճը, ուրախ էին բոլորը՝ մասնակիցները, հանդիսատեսը, մանկավարժական կոլեկտիվը, ծնողները և հյուրերը: Չէ որ տոն էր՝ մեր ոսկեղենիկ մայրենիի տոնը, այն մայրենիի, որը դարերի հոլովույթում անցնելով բարբարոսական արհավիրքների միջով՝ դարձավ մեր ժողովրդի փրկիչն ու պահապանը:
Թեժ պայքար էր ընթանում: Փոքրիկները փայլում էին գիտելիքներով, լեզվի իմացությամբ: Աննշան թերություններով, սակայն հստակ ու համարձակ մեկը մյուսի հետևից հնչում էին պատասխանները: Առավել ուշագրավ էր 3-րդ փուլը, որտեղ ընդգրկված տրամաբանական հարցերն ուղղվում էին նաև հանդիսատեսին:
Մրցույթը դատում էր ժյուրին, որի կազմում ընգրկված էին ԱԽ ցանցի անդամ Ջ. Բաղդասարյանը, դպրոցի ուսմասվար Ա. Աթանեսյանը և հայոց լեզվի և գրականության ուսոցչուհի Գ Ստեփանյանը: Մրցույթն ավարտվեց 6-րդ դասարանցիների հաղթանակով, սակայն փոքրիկները ևս աչքի ընկան իրենց ճարպկությամբ և գիտելիքներով: Երկու թիմերն էլ խրախուսվեցին պատվոգրերով և նվերներով, առավել աչքի ընկած աշակերտները՝ անհատական նվերներով:
Ձեզ նորանոր հաջողություններ գիտելիքների ասպարեզում, սիրելի՜ աշակերտներ:

Комментариев нет:
Отправить комментарий