26 декабря 2013 г.

Հայտարարություն

Քարահունջի միջնակարգ դպրոցի ԱԽ-ն հայտարարում է, որ արդեն սկսվել են <<Ամանորը և Սուրբ Ծնունդը իմ համայնքում>> նախաձեռնության միջոցառումները:
Դեկտեմբերի 27 ժամը 10:00-Տարրական դասարանների կողմից պատրաստված միջոցառում
Դեկտեմբերի 29 ժամը 11:00- Համայնքային տոնածառի զարդարում, զարդարմանը մասնակցողներին խնդրում ենք ներկայանալ խաղալիքով:
Դեկտեմբերի 30 ժամը 11-00-ից սկսվում է միայնակ ծերերին, ազատամարտիկներին,                                                                            հաշմանդամներին և միակ վետերանին այցելություն:
Դեկտեմբերի 31 ժամը 12-00-Կինոդիտում՝ <<Один дома>>, վիկտորինա(Այս միջոցառումը                                                           կազմակերպվում է հատուկ այն երեխաների համար, ովքեր այդ                                                         օրը մնում են  տանը ու խանգարում ծնողներին)
Հունվարի 5-ի երեկո- ԱԽ-ը մասնակցում է ճրագալույցի պատարագին ու եկեղեցուց բերված                                            ճրագը բաժանում համայնքաբնակներին:
Հունվարի 6 ժամը 11:00- ԱԽ-ի կողմից <<Հիսուսի ծնունդը>> բեմականացման իրականացում                                              և ավանդական փլավի համտեսում, չենք մոռանում նաև ծերերին                                                         բաժին հանել այդ փլավից:

13 декабря 2013 г.

Տղաների բասկետբոլի առաջնությունը արդեն ավարտվել է

Դեկտեմբերի 2-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում մեկնարկել է տղաների բասկետբոլի առաջնությունը: Բոլոր դասարանների միջև ընթանում էր թեժ պայքար, քանի որ բոլորն էլ գտնվում էին լավ մարզավիճակում:
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, եզրափակիչ փուլն էր, մրցում էին 10-րդ և 12-րդ դասարանի տղաները, հաշիվը փակվեց հօգուտ 10-րդցիների՝ 73-48:
Շնորհավորում ենք 10-րդ դասարանի տղաներին և անհամբեր սպասում աղջիկների մրցաշարին:


Էս  էլ մեր հաղթողները


11 декабря 2013 г.

Դպրոցը զարդարված է


Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Քարահունջի միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր, քանի որ իրականացվում էր դպրոցի զարդարումը: Ավանդույթ է դարձել դպրոցի զարդարումը կատարել ԱԽ-ի հետ միասին , այս տարին ևս բացառություն չէր:
Այս տարվա խորհրդանիշը



Ընկեր Սարգսյանի հերթական գեղեցիկ աշխատանքը

Մեր ուսուցիչները ոչ միայն փայլում են գիտելիքներով,
այլ նաև ձեռքի շնորհքով


Ձ՜մեռ  պա՜պիկ


2 декабря 2013 г.

Ամենայն հայոց բանաստեղծին նվիրված միջոցառում

Ս/թ-ի  նոյեմբերի 29-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանին: Միջոցառումը պատրաստված էր գրական ղմբակի կողմից:
Աշակերտները նախ ներկայացրին բանաստեղծի կյանքը` «ուղի, որ հանճար է կերտել», ապա ներկայացվեցին ստեղծագործություններն ու ինքնակենսագրական որոշ հատվածներ, որոնք կապվում էին  միմյանց ու լրացնում: «Պատկերվում» էին գրողի հարազատ գյուղի թե խաղաղ ու ներդաշնակ կյանքը, մանկական անհոգ խաղերը, թե խիստ բարքերը, որոնք ծնունդ են տվել «Մարոյին» ու «Անուշին»: 
Միջոցառման ժամանակ պարբերաբար հնչեցին երգեր, որոնք գրվել են Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա: