25 февраля 2015 г.

Անմահության վահանը

Փետրվարի 23-ին, Քարահունջի միջնակարգ դպրոցի գրական խմբակի /ղեկ.` Գ. Ստեփանյան/ սաները ներկայացան ևս մեկ միջոցառմամբ` <<Անմահության վահանը>> խորագրով` նվիրված Մայրենիի միջազգային օրվան: Թերթեցինք պատմության էջերը, տեղափոխվեցինք 5-րդ դար, ծանոթացանք մեր նախնիների կատարած սխրագործություններին:
Ամփոփվեցին <<Ես գտա իմ հերոսին>> շարադրությունների արդյունքները: 11-րդ դասարանի աշակերտուհի Մ. Հովակիմյանը և 12-րդ դասարանի աշակերտուհի Ջ. Բաղդասարյանը տն. Ս. Սևյանի կողմից արժանացան պատվոգրերի:

























20 февраля 2015 г.

Հովհաննես Թումանյան

Փետրվարի 19-ին, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան օրն է, և սահմանված է նաև` Գրքի և գիրք նվիրելու օր: Այդ կապակցությամբ էլ Քարահունջի միջնակարգ դպրոցի գրադարանում /գրադարանավարուհի` Ա. Արզումանյան/ միջոցառում էր, որի ընթացքում ցուցադրվեց Հովհ. Թումանյանի կենսագրության մանրամասները լուսաբանող <<Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ>> ֆիլմը: Հնչեցին Թումանյանի ստեղծագործություններից, համեմվեց երգով: Ա. Արզումանյանը դպրոցի գրականության ուսուցիչներին և ակտիվ ընթերցասերներին գրքեր նվիրեց: Դպրոցի տնօրեն տ. Ս. Սևյանն իր անձնական գրադարանից նվիրատվություն կատարեց դպրոցի գրադարանին:Օրը հիշարժան էր բոլորի համար:















Մայրենիի օր

Փետրվարի 21-ը ճանաչվել է <<Մայրենիի օր>>, որի կապակցությամբ Քարահունջի միջնակարգ դպրոցում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ:
Փետրվարի 19-ին, 6-րդ դասարանում բաց դաս էր` նվիրված Մայրենիի օրվան: Դասի ընթացքում կիրառվեցին ժամանակակից մեթոդներ, արժևորվեց լեզվի դերը հայի կյանքում: Աշակերտներն իրենց գիտելիքներն արտահայտում էին գեղեցիկ բառապաշարով և ճկուն գրական լեզվով:
Վերջում 6-րդ դասարանի աշակերտները Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ միմյանց, ուսուցիչներին և դպրոցի գրադարանին գրքեր նվիրեցին: Դպրոցի տնօրեն տ. Ս. Սևյանը նույնպես գիրք նվիրեց մայրենիի ուսուցչուհի Ա. Խուրշուդյանին:













ընթացքում կիրառվեցին ժամանակակից մեթոդներ, արժևորվեց լեզվի դերը հայի կյանքում: Աշակերտներն իրենց գիտելիքներն արտահայտում էին գեղեցիկ բառապաշարով և ճկուն գրական լեզվով:
Վերջում 6-րդ դասարանի աշակերտները Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ միմյանց, ուսուցիչներին և դպրոցի գրադարանին գրքեր նվիրեցին: Դպրոցի տնօրեն տ. Ս. Սևյանը նույնպես գիրք նվիրեց մայրենիի ուսուցչուհի Ա. Խուրշուդյանին: