Դեկտեմբերի 25-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ԱՄԱՆՈՐՅԱ միջոցառում:1-4-րդ դասարանի աշակերտները կազմակերպել էին բեմականացումներ,որոնք մեծ հաճույք պատճառեցին հանդիսատեսին:Իրենց ներկայությամբ միջոցառումը զարդարում էին ՁՄԵՌ ՊԱՊՆ ՈՒ ՁՅՈՒՆԱՆՈՒՇԸ; ԱԽ-Ի նախագահը բոլորին մաղթեց ուրախ ու բարեբեր Նոր տարի,իսկ դպրոցի տնօրինությունը և WORLD VISION ARMENIA բարեգործական ընկերությունը երեխաներին նվերներ բաժանեցին:
Քարահունջի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի գործունեության, նախաձեռնությունների, ինչպես նաև տեղական կառույցների, Հայ առաքելական եկեղեցու և այլ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության մասին
23 февраля 2013 г.
29 января 2013 г.
ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ ՏՈՆ
ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ ՏՈՆԸ
Հունվարի 26-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր՝ դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ , զինղեկի և 6-12-րդ դասարանի դասղեկների կազմակերպմամբ և ԱԽ-ի աջակցությամբ աշակերտները պատրաստել էին գեղեցիկ հումորային, գրական, երաժշտական միջոցառում՝ նվիրված ՀՀ կանակի կազմավորման 21-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցում էին մանկավարժներ, ծնողներ, զինվորներ, համայնքի երիտասարդական խմբի անդամներ: Միջոցառման ընթացքում ներկայացվեց բանակի ստեղծման պատմությունը, աշակերտները մեծ դերասանական վարպետությամբ ներկայացրին բանակային կյանքից հետաքրքիր հումորային դրվագներ ու երաժշտական համարներ: Դպրոցի տնօրենը անակնկալ էր պատրաստել միջոցառման մասնակիցների համար: Մասնակիցները պարգևատրվեցին ,,Լավագույն սցենար,,, ,,Լավագույն հումորային համար,,, ,,Լավագույն երաժշտական համար,, և այլ պատվոգրերով:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ, ԵՂԻՐ ՄԻՇՏ ՈՒԺԵՂ ԵՎ ԱՆՀԱՂԹ:
28 января 2013 г.
24 января 2013 г.
30 декабря 2012 г.
Հայոց անվանադիր ու հզոր նախնի Հայկ Նահապետն ասել է.<<Թող խաղաղությունը,ազատությունը ու բարեկամությունը իշխեն աշխարհի արևելքում ու արևմուտքում,հյուսիսում ու հարավում:Եվ թող տարվա ոչ մի օր աշխարհում գուժկան չերևա>>:
Ամանոր՛,խաղաղությամբ մտիր մեր հարկերի տակ ,խաղաղությամբ ու բարությամբ լցրու ամենքիս սրտերը:
Ամանոր՛,խաղաղություն ու տունդարձ մաղթիր նրանց,ովքեր ճակատագրի քմահաճ խաղով կտրվել են հայրենի հողից և ապրում են աշխարհի մոտ ու հեռավոր անկյուններում:
Հայրենի հողի վրա Նոր տարին Նոր տարի է, օտարության մեջ պատրանք:
Ամանոր՛,խաղաղությամբ մտիր մեր հարկերի տակ ,խաղաղությամբ ու բարությամբ լցրու ամենքիս սրտերը:
Ամանոր՛,խաղաղություն ու տունդարձ մաղթիր նրանց,ովքեր ճակատագրի քմահաճ խաղով կտրվել են հայրենի հողից և ապրում են աշխարհի մոտ ու հեռավոր անկյուններում:
Հայրենի հողի վրա Նոր տարին Նոր տարի է, օտարության մեջ պատրանք:
26 декабря 2012 г.
23 декабря 2012 г.
ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՐԱԽ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Դեկտամբերի 22-ին Քարահունջի միջնակարգ դպրոցի 9-րդ, 10-րդ, 11-րդ և12-րդ դասարանների աշակերտները, դպրոցի տնօրինության և ԱԽ-ը միասին կազմակերպել էին տոնակատարություն: Հրավիրվել էին երաժիշտներ, որոնք իրենց ներկայությամբ զարդարեցին տոնակատարությունը: Կազմակերպվեցին մի շարք խաղ- մրցույթներ, որոնք ավելի բարձրացրեցին աշակերտների տրամադրությունը: Իսկ վերջում տեղի ունեցավ հրավառություն. որի հեղինակն էր Մոսկվայում գտնվող մեր համագյուղացիներից մեկը:
Подписаться на:
Сообщения (Atom)
