Քարահունջի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի գործունեության, նախաձեռնությունների, ինչպես նաև տեղական կառույցների, Հայ առաքելական եկեղեցու և այլ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության մասին
13 ноября 2014 г.
10 ноября 2014 г.
Տիմ օրը Քարահունջ համայքում
Քարահունջ համայնքի ԱԽ-ը նոյեմբերի 10-ին կազմակերպեց ՏԻՄ օր,որի ընթացքում ԱԽ-ի անդամները այցելեցին գյուղի համայքապետարան:Համայքապետարանի աշխատակիցները մեծ սիրով մեզ բացատրեցին ՏԻՄ հասկացության մասին և մեզ տրամադրեցին համայնքապետարանի աշխատանքների ցանկը,որոնք պետք է առաջիկա տարիներում անցկացվեին:
18 июля 2014 г.
«Համայնքային արվեստ» փառատոն` Քարահունջում
Ս/թ-ի հուլիսի 14-ին Քարահունջի միջն. դպրոցի բակում, տեղի ունեցավ համայնքային արվեստի միջոցառում, որի նպատակն էր արվեստի գործիքների միջոցով աշխուժացնել համայնքի թաղամասերի առօրյան` վերականգնել նախկին գեղեցիկ ավանդույթներն ու ջերմ հարաբերությունները:
Միջոցառման մասնակիցները ներկայացրեցին իրենց թաղամասի մշակույթը, օգտվեցին Landart –ից, պատրաստեցին ազգային ճաշատեսակներ և ուտեստներ:հնչեց մեր ազգային երգ-երաժշտությունը, մասնակիցները ազգային շուրջպարեր կազմեցին, ինչպես նաև կազմակերպվեցին հետաքրքիր խաղեր:
Միջոցառմանը մասնակցեցին համայնքի մի խումբ ակտիվիստներ, կամավորներ դպրոցականներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Գորիս քաղաքից հրավիրված ՀԿ ներկայացուցիչներ:
Նկարները՝Գորիսի մամուլի ակումբի
11 июня 2014 г.
Подписаться на:
Сообщения (Atom)





































