4 октября 2013 г.

Շնորհավոր տոնդ սիրելի ուսուցիչ

Թեկուզ կյանքում ապտակել եք նաև ինձ,
Թեկուզ նաև երկուսներ եմ ստացել,
Այնուհանդերձ, այնուհանդերձ, էն գլխից -
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:

Հոկտեմբերի 4-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում, ԾԽ-ի նախաձեռնությամբ և 4-րդ դասարանցիների անմիջական մասնակցությամբ, տեղի ունեցավ ուսուցիչներին նվիրված միջոցառում:Միջոցառման ժամանակ ծնողները իրենց երախտիքի  խոսքը հայտնեցին ուսուցիչներին՝ գնահատելով նրանց մեծ աշխատանքը, երեխաները ևս ուսուցիչներին նվիրված բանաստեղծություններով և երգերով շնորհակալություն հայտնեցին:




11 сентября 2013 г.

ԱԽ ընդհանուր ժողով

Ս/թ սեպտեմբերի 10-ին ժամը 14:30-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ԱԽ ընդհանուր ժողովը, որին  մասնակցում էին 6-12 դասարանների աշակերտները:
Ժողովը սկսվեց տնօրենի ուղերձով, որը գնահատեց 2012-13թթ-ի ԱԽ-ի կատարած աշխատանքները,
ապա ՄԿԱ գծով փոխտնօրենը ներկայացրեց նոր ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվելիք արտադասարանական և արտադպրոցական աշխատանքները,:ԱԽ նախագահ Ջուլիետտա Բաղդասարյանը ներկայացրեց 2012-13թթ ԱԽ տարեկան հաշվետվությունը և վերջում ընդուվեց ԱԽ կանոնադրությունը,  թվակազմը և ընտրությունների  ժամանակացույցը:

9 сентября 2013 г.

Հայտարարություն

Ս/թ սեպտեմբերի 10-ին ժամը 14:30-ին Քարահունջի միջնակարգ դպրոցում տեղի կունենա ԱԽ ընդհանուր ժողովը:Ովքեր ցանկանում են տեղեկանալ ԱԽ- ի կատարած աշխատանքներին՝ այս մեկ տարվա ընթացում, կարող  են ճիշտ ժամին ներկայանալ:
Օրակարգում տեղեկայված են.
1.Տնօրենի ուղերձ
2.<<ՈՒսումնական տարվա ընթացքում արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպում>>-ՄԿԱ գծով  փոխտնօրեն /Արմեն Մկրտչյան/
3.<<Աշակերտական խորհրդի գործունեության տարեկան հաշվետվություն>>-ԱԽ նախագահ/Ջուլիետտա Բաղդասարյան/
4.Ընդհանուր ժողովի կողմից ընդունվելիք որոշումների նախագծերի ներկայացում և քվեարկության կազմակերպում հետևյալ հարցերի վերաբերյալ.
  • ԱԽ կանոնադրության հաստատում
  • Դպրոցի ԱԽ թվակազմի հաստատում
  • Ընտրական հանձնախմբի կազմի հաստատում
  • ԱԽ ընտրությունների ժամանակացույցի հաստատում
5.ԱԽ ընդհանուր ժողովի ամփոփում

1 сентября 2013 г.

Սեպտեմբերի մեկը Քարահունջ համայնքում

Տնօրենի ողջույնի խոսքը
Մեր առաջին դասարանցիները
Նրանք են մեր երկրի ու մեր համայնքի ապագան
Գերազանցիկները շտապում են գովասանագիր ստանալու
Սեպտեմբերի մեկ՝գիտության և դպրության օր:Ամեն տարի սեպտեմբերի մեկը առանձին ձևով ենք դիմավորում՝ անհամբեր սպասում ենք գովասանագիր ստանալու մեր հերթին, մտածում ենք , թե ինչ խոսք պետք է ասենք  ու վերջապես՝ ինքներս մեզ խոստանում այս տարի ավելի լավ սովորել:
Ամեն աշակերտի համար տոն է այս օրը և Քարահունջում ևս այն տոնվեց գեղեցիկ ու ավանդական ձևով:Տնօրենը ասաց իր ողջույնի խոսքը, հորդորեց բոլորին ավելի լավ սովորել:Գերազանցիկները ստացան  գովասանագիրներ ու խոստացան հետագա տարիներին  փայլել առաջադիմությամբ:
Ապա 12-րդ դասարանցիները 1-ին դասարանցիների ուղեկցեցին դասարան:

3 августа 2013 г.

Առաջին բանավեճը ՔԱՐԱՀՈՒՆՋ համայնքում




Քարահունջ համայնքի ակտիվ երիտասարդները և ԱԽ-ը  իրականացրեց բանավեճ-քննարկում <<Գլոբալիզացիայի հետևանքները հայ հասարակության վրա>> թեմայով:Կողմ և դեմ թիմերը փորձեցին փաստարկներով և հակափաստարկներով համոզել դատավորներին:Արդյունքում հաղթող և պարտվող թիմեր չեղան , քանի որ համայնքում կազմակերպված առաջին բանավեճն էր: Դատավորները՝ երիտասարդներ Լիլի Ղազարյանը և Վալերի Մանուչարյանը, ՎՎ Սիսիանի ՏԶԾ համայնքային զարգացման մասնագետ Գայանե Մեսրոպյանը ,կատարեցին իրենց դիտարկումները հետագա բանավեճերի կազմակերպման համար:
Վերջում երիտասարդները կազմեցին միջոցառումների շարք՝ համայնքում մշակութային կյանքը ակտիվացնելու համար:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քարահունջ համայնքի ակտիվ խումբը hրավիրում է փոքրիկ ուխտագնացության՝ դեպի Գորիս գյուղի սրբավայրեր:Կմասնակցնեք Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվող սուրբ և անմահ պատարագին, որից հետո կշարժվենք Գորիս գյուղի սրբատեղիներ: Ուխտագնացությանը մասնակցում են միայն 12 տարեկանից բարձր անձինք:

Հանդիպում ենք ս/թ օգոստոսի 4-ին ժամը 9:30-ին գյուղապետարանի բակում:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել` 096-84-84-25

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի քարահունջեցիներ, Քարահունջ համայնքի ակտիվ խումբը և ԱԽ-ն համատեղ ուժերով  համայնքապետարանում կազմակերպում է  բանավեճ-քննարկում «Գլոբալիզացիան դրական հետևանքներ ունի հայ հասարակության վրա» թեմայով:

Այն կկայանա ս/թ   օգոստոսի 3-ին ժամը 17:00-ին: